Լրահոս

Բերգամոյի քաղաքապետ. «Ատալանտա» - «Վալենսիա» խաղը կենսաբանական ռումբ էր

Իտալայի Բերգամո քաղաքի քաղաքապետ Ջորջիո Գորին հայտարարել է, որ «Ատալանտայի» ու իսպանական «Վալենսիայի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղը նպաստել է կորոնավիրուսի զանգվածային տարածմանը։ Իտալական ակումբը «Վալենսիային» ընդունել էր փետրվարի 19-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում:

«Հանդիպումը կենսաբանական ռումբի ազդեցություն ունեցավ։ Այդ ժամանակ մենք դեռ չէինք հասկանում, թե ինչ է կատարվում։ Իտալիայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվեց փետրվարի 23-ին։ Եթե վիրուս արդեն փոխանցվում էր, ապա «Սան Սիրո» ստադիոնում գտնվող 40 հազար երկրպագուները կարող էին վարակված լինել։ Բայց այդ պահին որևէ մեկի մտքով չէր կարող անցնել, որ վիրուսն արդեն տարածվում է»,- Գորիի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ այդ հանդիպմանը ներկա գտնվողներից առաջինը կորոնավիրուս էր հայտնաբերվել Վալենսիայից ժամանած լրագրողի մոտ։ Այս պահին իսպանական ակումբում վարակվածների թիվը հասել է 5-ի։ «Ատալանտայում» Covid-19-ի դրական թեստ է հանձնել իտալացի դարպասապահ Մարկո Սպորտյելոն։

Իտալիայի առաջնությունը կորոնովիրուսի կանխարգելման նպատակով նախնական դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը: Իտալիայում կա ավելի քան 74 հազար վարակման դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 7500-ից:




Լուրեր թեմայից