Լրահոս

«Զենիթի» հայ երկրպագուն մեծ տուգանք կվճարի խաղադաշտ ներխուժելու համար

Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» շահել է ակումբի երկրպագու Արա Սահակյանի դեմ հարուցված դատական հայցը, հաղորդում է «ТАСС»-ը։

Սահակյանը պարտավորվել է ռուսական ակումբին վճարել 687 հազար ռուբլի՝ 2018/2019 մրցաշրջանում թուրքական «Ֆեներբահչեի» հետ Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի հանդիպման ժամանակ խաղադաշտ ներխուժելու համար։ Այդ ժամանակ ՈւԵՖԱ-ն «Զենիթին» տուգանել էր 10 հազար եվրոյի չափով։

Բացի այդ, երկրպագուն ակումբի դատական ծախսերի համար կվճարի 10 հազար ռուբլի։ Նա նաև 6 ամսով զրկվել է «Զենիթի» խաղերին ներկա գտնվելու հնարավորությունից։





Լուրեր թեմայից