Լրահոս

Մաքգրեգորը մեկ միլիոն եվրո կնվիրաբերի Իռլանդիայի հիվանդանոցներին (ֆոտո)

Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հայտնել է, որ պատրաստվում է կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեկ միլիոն եվրո նվիրաբերել հիվանդանոցներին։

Իռլանդացին սոցցանցերում հրապարակել է իր և Իռլանդիայի ֆինանսների նախարարի նամակագրության լուսանկարները։

«Այսօր 1 միլիոն եվրո արժողությամբ անհատական պաշտպանության միջոցներ կգնեմ այս պահին առավել տուժած Լենստերի շրջանի բոլոր հիվանդանոցների համար»,- թվիթերյան էջում գրել է 31-ամյա մարզիկը։

Հիշեցնենք, որ հունվարին Մաքգրեգորն UFC-ում առաջին մենամարտն էր անցկացրել 2018 թվականի հոկտեմբերից հետո և 40 վայրկյանում հաղթել էր ամերիկացի Դոնալդ Սերոնեին։




Լուրեր թեմայից