Լրահոս

«Սամպդորիայի» ևս մեկ ֆուտբոլիստ է վարակվել կորոնավիրուսիով

Իտալական «Սամպդորիայի» պարագվայցի կիսապաշտպան Էդգար Բարետոն և իր կինը վարակվել են կորոնավիրուսով: Նրանք անմիջապես մեկուսացվել են, հաղորդում է Football Italia-ն։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում 35-ամյա ֆուտբոլիստն ընդամենը 2 հանդիպում է անցկացրել։

Ավելի վաղ «Սամպդորիայի» ֆուտբոլիստներից կորոնավիրուս էր հայտնաբերվել Մանոլո Գաբյադինիի, Օմար Կոլիի, Ալբին Էկդալի, Մորտեն Տորբսյուի ու Անտոնիո Լա Գումինայի ու թիմի բժիշկ Ամեդեո Բոլդարիի մոտ, իսկ թիմի չեխ կիսապաշտպան Յակուբ Յանկտոն հայտնել էր, որ ակումբում վարակվածների թիվը հասել է 15-ի։ Ակումբի ղեկավարությունը վարակման 5 դեպքերից հետո որոշել էր այլևս չհայտնել նոր վարակվածների մասին:

Հիշեցնենք, որ Իտալիայի առաջնությունը կորոնովիրուսի կանխարգելման նպատակով նախնական դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը: Իտալիայում կա ավելի քան 74 հազար վարակման դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 7500-ից:




Լուրեր թեմայից