Լրահոս

ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստը, մարզիչը, գոլը և վատագույն թիմն՝ ըստ The Guardian-ի

«Լիվերպուլի» սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն The Guardian-ի վարկածով ճանաչվել է անգլիական Պրեմյեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

27-ամյա ֆուտբլիստն Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրել է 26 խաղ և դարձել 14 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։

Լավագույն մարզիչ է ճանաչվել «Շեֆիլդ Յունայթեդը» գլխավորող Քրիս Ուայլդերը, իսկ լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ՝ «Վուլվերհեմփթոնի» իսպանացի հարձակվող Ադամա Տրաորեն։ Նա 28 խաղում դարձել է 4 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։

Լավագույն գոլ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեի գոլը «Նյուքասլի» դեմ 14-րդ տուրի արտագնա խաղում (2:2):

Լավագույն տրանսֆերն անգլիացի հարձակվող Դենի Ինգսի տեղափոխությունն է «Լիվերպուլից» «Սաութհեմփթոն», լավագույն հանդիպումը՝ «Վուլվերհեմփթոն» - «Մանչեսթեր Սիթի» 19-րդ տուրի խաղը (3:2)։

Պրեմյեր լիգայի 2019/2020 մրցաշրջանի վատագույն թիմ է ճանաչվել Լոնդոնի «Տոտենհեմը»։




Լուրեր թեմայից