Լրահոս

Կասանո. Ամենաշատը զղջում եմ, որ լքեցի «Ռեալը»

«Ռեալի» նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն վերհիշել է մադրիդյան ակումբի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոյի հետ ունեցած վիճաբանությունը։ Դա տեղի է ունեցել 2006/2007 մրցաշրջանում՝ «Խիմնաստիկի» հետ Իսպանիայի առաջնության 8-րդ տուրի արտագնա խաղի ժամանակ։

«Տարագոնայում ես Կապելոյին ասացի, որ նա ոչնչություն է, ավելի կեղծ, քան «Մոնոպոլիա» խաղի փողերը։

Ամենաշատը զղջում եմ, որ լքեցի «Ռեալը»։ Ես աշխարհի լավագույն թիմում էի և կարող էի ավելի երկար մնալ այնտեղ ու նվաճել ավելի շատ տիտղոսներ»,- 37-ամյա իտալացու խոսքը մեջբերում է Tribalfootball-ը։

Հիշեցնենք, որ Կասանոն 2006/2007 մրցաշրջանում է հանդես եկել Արքայական ակումբում, որի կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ։




Լուրեր թեմայից