Լրահոս

Ռամոսը դիմակներ և կորոնավիրուսի թեստեր է գնել Իսպանիայի բուժաշխատողների համար

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն իր ներդրումն է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարում։

33-ամյա պաշտպանը UNICEF-ի հետ համատեղ 264571 շնչառական դիմակ, 15000 կորոնավիրուսի ախտորոշման թեստ և 1000 պաշտպանիչ արտահագուստ է գնել Իսպանիայի բուժաշխատողների համար։

«Մենք արդեն համագործակցել ենք UNICEF-ի հետ։ Սա շատ հրատապ և կարևոր օգնություն է։ Առողջապահության ոլորտի աշխատակիցների համար անհրաժեշտ իրերը ուրբաթ օրը կհասնեն Իսպանիա։ Դուք նույնպես կարող եք միանալ մեզ։ Մեր բժշկական կենտրոններն ու մասնագետները վիրուսի դեմ պայքարում մեր օգնության կարիքն ունեն»,- թվիթերյան էջում գրել է Ռամոսը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան անորոշ ժամկետով դադարեցրել են երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները, իսկ բոլոր ֆուտբոլիստները գտնվում են կարանտինի մեջ։ 

 




Լուրեր թեմայից