Լրահոս

Գևորգ Ղազարյան. Կիպրոսում ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը

Հայաստանի ազգային հավաքականի և Կիպրոսի ԱԷԼ-ի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը ՀՖՖ մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով Կիպրոսում տիրող իրավիճակի մասին։

«Այստեղ ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը: Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, որոնցով էլ մարզվում ենք: Առաջնության վերսկման վերաբերյալ առայժմ պաշտոնական որոշում չկա: Խոսակցություններ կան, որ այն, հնարավոր է, վերսկսվի մայիսի սկզբին և ավարտվի հունիսին: Ինձ համեմատաբար հեշտ է, քանի որ հենց մեր տան մոտ կա խաղադաշտ, որտեղ էլ մարզվում և պահպանում եմ մարզավիճակս:

Խոսել եմ Հայաստանի ազգային հավաքականում իմ խաղընկերներից շատերի հետ, և բոլորն էլ գոհունակություն են հայտնել, որ Խոակին Կապարոսն է նշանակվել գլխավոր մարզիչ: Գիտենք, որ փորձառու և եվրոպական ասպարեզում երկար ճանապարհ անցած մարզիչ է: Ժամանակը ցույց կտա, թե նա ինչի կկարողանա հասնել մեր հավաքականի ղեկին, բայց մենք մեր կողմից ամեն ինչ կանենք, որպեսզի լավ արդյունքներ գրանցենք: Երևի, այս ընդմիջումն ինչ-որ տեղ էլ օգտակար էր մարզչի համար, քանի որ, երբ նա գլխավորեց մեր հավաքականը, շատ քիչ ժամանակ ուներ մինչև մոտակա խաղը: Հիմա նա բավականաչափ ժամանակ կունենա՝ մեր նախորդ խաղերը դիտելու, հավաքականի ֆուտբոլիստների կարողություններին ավելի լավ ծանոթանալու համար»,- ասել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ներքին առաջնոթյուններում տիրող վիճակի մասին էին խոսել նաև կիպրոսյան «Էնոսիս Պարալիմնիի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, գերմանական «Հոֆենհայմի» ռմբարկու Սարգիս Ադամյանը, ռուսական «Սոչիի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն, դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանն ու շվեդական «Գյոտեբորգի» պաշտպան Անդրե Կալիզիրը։



 




Լուրեր թեմայից