Լրահոս

Ստոիչկով. Երբեք հարցազրույց չեմ վերցնի Ռոնալդուից

Կատալոնական «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ, Univisión հեռուստաընկերության հաղորդավար Խրիստո Ստոիչկովը պատմել է, որ երբեք հարցազրույց չի վերցնի Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից։

«Ես հարցազրույցներ եմ վերցրել նրանցից, ովքեր ինձ դուր են գալիս: Նրանց թվում են իմ ընկերներ Հաջին և Պոպեսկուն։ Երբեք հարցազրույց չեմ վերցնի Կրիշտիանու Ռոնալդուից։ Ուղղակի չեմ ցանկանում։ Ես ֆուտբոլի մասին խոսում եմ միայն լավագույնների հետ»,- 54-ամյա բուլղարացու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ Ստոիչկովը «Բարսելոնայում» հանդես է եկել 1990-1995 և 1996-1997 թվականներին։




Լուրեր թեմայից