Լրահոս

Ֆեդերերը մեկ միլիոն դոլար է նվիրաբերել Շվեյցարիայում կորոնավիրուսից տուժածներին

Աշխարհի չորրորդ ռակետ, շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը կնոջ՝ Միրկայի հետ կորոնավիրուսից տուժած հայրենակիցների համար ավելի քան մեկ միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել։

«Այս դժվարին ժամանակներում ոչ ոք չպետք է անտարբեր մնա։ Ես և Միրկան որոշեցինք մեր ներդրումն ունենալ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում։ Սա միայն սկիզբն է։ Հուսով ենք, որ մյուսները ևս կաջակցեն և կօգնեն կարիքավոր ընտանիքներին։ Միասին կարող ենք հաղթահարել այս ճգնաժամը։ Եղեք առողջ»,- թվիթերյան էջում գրել է 38-ամյա թենիսիստը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ և տեղեկացրել, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մինչև հունիսի 7-ը դադարեցնում են բոլոր մրցաշարերը։

 




Լուրեր թեմայից