Լրահոս

«Յուվենտուսի» նախագահը՝ Լոտիտոյին. Իհարկե, դուք այժմ դարձել եք փորձառու վիրուսաբան

Իտալական A Սերիայում հանդես եկող ակումբների ղեկավարները կրկին հանդիպել են, որպեսզի քննարկեն կորոնավիրուսի պատճառով դադարեցված առաջնության վերսկսման հարցը։

Հանդիպման ընթացքում Թուրինի «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի և Հռոմի «Լացիոյի» նախագահ Կլաուդիո Լոտիտոյի միջև հերթական տարաձայնությունն է տեղի ունեցել, հաղորդում է Tuttosport-ը։

Լոլիտոն կարծիք է հայտնել, որ ընթացիկ մրցաշրջանը հնարավոր է ավարտին հասցնել, քանի որ, ըստ վիճակագրության, Իտալիայում կորոնավիորուսով վարակվածությունների թիվը զգալիորեն նվազել է։ Հռոմեական ակումբի նախագահը նշել է, որ այդ մասին տեղեկացել է ոչ թե ֆուտբոլային ակումբների բժիշկներից, այլ այն մասնագետներից, որոնք աշխատում են կանխել վիրուսի տարածումը։

«Յուվենտուսի» նախագահը հեգնանքով է պատասխանել Լոտիտոյի հայտարարությանը. «Դե իհարկե, այժմ դուք դարձել եք փորձառու վիրուսաբան»,- ասել է Անյելին։

Ավելի վաղ Անյելին կարծիք էր հայտնել, որ Լոտիտոն միայն մտածում է մրցաշարային աղյուսակում իր ակումբի դիրքի մասին։

Հիշեցնենք, որ A Սերիայի ընթացիկ առաջնության 26-րդ տուրից հետո «Յուվանտուսը» 63 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ երկրորդ տեղում գտնվող «Լացիոն» առաջատարից հետ է մեկ միավոր։

Իտալիայի առաջնությունը կորոնովիրուսի կանխարգելման նպատակով նախնական դադարեցվել է մինչև ապրիլի 3-ը: Իտալիայում կա մոտ 70 հազար վարակման դեպք, իսկ զոհերի թիվն անցել է 6800-ից:





Լուրեր թեմայից