Լրահոս

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել 8 ֆուտբոլիստներից

Կատալոնական «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է լուրջ փոփոխություններ կատարել թիմի կազմում: Իսպանիայի չեմպիոնը պատրաստ է բաժանվել միանգամից 8 ֆուտբոլիստից, հայտնում է Sport.es-ը

Ցուցակում են հայտնվել խորվաթ Իվան Ռակիտիչն ու չիլիացի Արտուրո Վիդալը, որոնց պայմանագրերը նախատեսված են մինչև 2021 թվականի ամառ։ Ընդ որում՝ կատալոնացիները Վիդալին ցանկանում են ընդգրկել Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային գործարքում։

«Բարսելոնան» պատրաստ է բաժանվել նաև բրազիլացի դարպասապահ Նետոյից, պաշտպաններ Սամուել Ումտիտիից ու Էկտոր Ֆիրպոյից, ինչպես նաև Մյունխենի «Բավարիայում» վարձավճարով հանդես եկող Ֆիլիպե Կոուտինյոյից և դանիացի հարձակվող Մարտին Բրայթվայթից, որը թիմին միացել էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Սակայն ամենաշատ գումարը կատալոնացիներն ակնկալելու են ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի տրանսֆերի վաճառքից։ Ակումբի ղեկավարությունը կարծում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը չի արդարացնում իր տեղափոխության համար վճարված գումարը և մտադիր է 100 միլիոն եվրոյի դիմաց ազատվել նրանից։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Լա լիգան ու Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան անորոշ ժամկետով դադարեցրել են երկրում բոլոր ֆուտբոլային հանդիպումները, իսկ բոլոր ֆուտբոլիստները գտնվում են կարանտինի մեջ։ 




Լուրեր թեմայից