Լրահոս

Կևին դե Բրույնեն անսովոր մարզում է անցկացրել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն կարանտինի ընթացքում մարզվում է յուրօրինակ ձևով։

28-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է տեսանյութ, որտեղ իր երեխաների օգնությամբ ոտքերի ուժային վարժություն է կատարում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բելգիացին բրիտանական The Telegraph պարբերականի վարկածով ճանաչվել էր Պրեմյեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ։

Նա ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 9 գոլի և 16 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից