Լրահոս

Իբրահիմովիչը դիտարկում է ֆուտբոլային գործակալ դառնալու տարբերակը

Իտալական «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր չէ կարիերան ավարտելուց հետո զբաղվել մարզչական գործունեությամբ, հայտնում է Calciomercato-ն։

38-ամյա շվեդը չի ցանկանում երկարաձգել միլանցիների հետ պայմանագիրը և դիտարկում է ֆուտբոլային գործակալ դառնալու տարբերակը։

Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը հունվարին էր ազատ գործակալի կարգավիճակում միացել «Միլանին», որտեղ կես տարի խաղալու համար կստանա 3 միլիոն եվրո աշխատավարձ:

Նա այժմ գտնվում է Շվեդիայում և մտադիր չէ վերադառնալ իտալական ակումբ պանդեմիայի պատճառով։




Լուրեր թեմայից