Լրահոս

Յանա Եգորյան․ Օլիմպիական խաղերից հետո մտադիր էի թողնել մեծ սպորտը

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի սուսերամարտի կրկնակի ոսկե մեդալակիր, թրամարտի կանանց Ռուսաստանի հավաքականի անդամ Յանա Եգորյանը մեկնաբանել է Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգելու մասին որոշումը։

«Կորոնավիրուսը մեծ թափ է հավաքում ամբողջ աշխարհում։ Նման իրավիճակում Օլիմպիական խաղերը հետաձգելը ճիշտ որոշում էր։

Ինձ համար դա ավելի ցավալի էր, քանի որ այդ Խաղերից հետո մտադիր էի թողնել մեծ սպորտը։ Անհասկանալի է, թե ինչ են անելու մյուս տարեց մարզիկները, որովհետև շատերի համար դա վերջին մրցաշարն էր լինելու։ Այժմ նրանց բարդ կլինի կողմնորոշվել՝ մնալ, թե՞ ավարտել կարիերան։

Ես նույնպես վերջնական որոշում չեմ կայացրել։ Իհարկե, ինչ-որ բան դեռ վաղ է որոշել, որովհետև պանդեմիան այնքան արագ է տարածվում, որ չգիտես, թե ինչ է սպասում ապագայում»,- աշխարհի կրկնակի չեմպիոն Եգորյանի խոսքը մեջբերում է Russia Today-ը:

Հիշեցնենք, որ ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ու Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Էսիրո Մորին մարտի 24-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում որոշել էին մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը, որոնք նախատեսված էին անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը։




Լուրեր թեմայից