Լրահոս

Գագարինի գավաթը չեղարկվեց կորոնավիրուսի պատճառով

Հոկեյի մայրցամաքային լիգան («КХЛ») կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով որոշում է կայացրել ավարտել մրցաշրջանը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Գագարինի գավաթի խաղարկության հաղթողը 2019-20 մրցաշրջանում չի որոշվի։

«Հաշվի առնելով աշխարհում COVID-19-ի տարածման փաստը՝ լիգան որոշում է կայացրել չեղարկել ընթացիկ մրցաշրջանի մնացած հատվածը։

2019/20 մրցաշրջանում թիմերի զբաղեցրած տեղերի մասին որոշումը կընդունվի ավելի ուշ՝ ՀՄԼ-ի տնօրենների խորհրդի նիստի ժամանակ։ Քննարկման ընթացքում խորհուրդը կորոշի նաև գալիք մրցաշրջանի մասնակիցների կազմը։

Հիշեցնենք, որ Արևմտյան գոտու կիսաեզրափակիչներում պետք է մրցեին ԲՄԱ - «Յոկերիտ» և ԲԿՄԱ - «Դինամո», իսկ Արևելյան գոտում՝ «Ակ Բարս» - «Սալավատ Յուլաև» ու «Բարիս» - «Սիբիր» զույգերը։ Սակայն «Յոկերիտն» ու «Բարիսը» հրաժարվել էին մրցաշարի մասնակցությունից։

Ավելի վաղ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դադարեցվել էր նաև Հոկեյի ազգային լիգան (NHL)։

 




Լուրեր թեմայից