Լրահոս

Նուրմագոմեդով․ Սպորտը չի կարող բարձր լինել մարդկային արժեքներից

UFC-ի թեթև քաշային կարգում գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը սոցցանցերում մեկնաբանել է պանդեմիայի պատճառով ԱՄՆ-ից Ռուսաստան վերադառնալու որոշումը։

«Դա հետաքրքիր ճանապարհորդություն էր, որն, ի դեպ, դեռ չի ավարտվել։ Ամեն ինչ առջևում է` չնայած առողջությունն առաջնային է։ Հետևեք ձեզ և ձեր ընտանիքի անդամներին։ Սպորտը չի կարող բարձր լինել մարդկային արժեքներից»,- գրել է Նուրմագոմեդովը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ UFC-ի նախագահ Դանա Ուայթը պաշտոնապես հայտարարել էր, որ Նուրմագոմեդովի և ամերիկացի Տոնի Ֆերգյուսոնի միջև չեմպիոնական մենամարտը չի հետաձգվի և կանցկացվի ապրիլի 17-ին: 

Միջոցառումն անցնելու է առանց հանդիսականների և, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում։




Լուրեր թեմայից