Լրահոս

Ջոկովիչը կարանտինն անցկացնում է նավապետ Հուկի հանդերձանքով (ֆոտո)

Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչը կարանտինը հետաքրքիր ձևով է անցկացնում։

32-ամյա մարզիկը սոցցանցերում հրապարակել է լուսանկար, որտեղ հայտնի մանկական հեքիաթ «Պիտեր Պենի» հերոսներից մեկի՝ նավապետ Հուկի հանդերձանքով է։

«Նավապետ Հուկի իմ տարբերակը, #dadlife #stayhome»,- սոցցանցերում գրել է Ջոկովիչը։

Հիշեցնենք, որ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) և Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) պանդեմիայի պատճառով մինչև հունիսի 7-ը դադարեցրել են բոլոր մրցաշարերը։




Լուրեր թեմայից