Լրահոս

Ռոնալդուն ցանկանում է լքել «Յուվենտուսը»

Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ցանկանում է լքել իտալական ակումբը, հայտնում է Diario Gol-ը։

35-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ֆրանսիական ՊՍԺ-ն և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որտեղ նա հանդես է եկել 2003-2009 թվականներին։

Երկու ակումբներն էլ արդեն կապ են հաստատել «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ և առաջարկ արել նրան։

Հիշեցնենք, որ պորտուգալացին 2018-ին 117 միլիոն եվրոյի դիմաց «Յուվենտուս» էր տեղափոխվել Մադրիդի «Ռեալից»։ Նրա պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։ Ռոնալդուի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն թուրինցիների կազմում անցկացրած 32 խաղում դարձել է 25 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։




Լուրեր թեմայից