Լրահոս

Արթուր Ալեքսանյան․ Մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն (ֆոտո)

Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը սոցցանցերում գրառում է կատարել կապված Տոկիո-2020 Oլիմպիական խաղերի հետաձգման հետ։

ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ու Տոկիո-2020-ի կազմկոմիտեի ղեկավար Էսիրո Մորին մարտի 24-ին տեղի ունեցած քննարկման ընթացքում որոշել էին մեկ տարով հետաձգել Օլիմպիական խաղերը:

«Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021-ին իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։ Առողջ եղեք»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը նախատեսված էին անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը, սակայն տեղի կունենան հաջորդ տարվա ամռանը:

 
 
 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram
 
 
 
 
 
 
 
 
 

Սիրելի հայրենակիցներ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ Օլիմպիական խաղերը հետաձգվեցին։ Թեև ես այս պահին շատ լավ մարզավիճակում եմ և գնալու էի Օլիմպիական խաղեր ոսկի բերելու անսասան կամքով, սակայն մարդն ինձ համար գերագույն արժեք է և մենք բոլորս այս պահին ունենք մեկ մտահոգություն. անել ամեն ինչ մարդկանց առողջությունը պահպանելու համար։ Վստահեցնում եմ ձեզ, որ 2021թ. իմ նպատակները չեն փոխվի և ես կանեմ ամեն ինչ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը նվաճելու և հաղթանակի բերկրանքը իմ հայրենակիցներին պարգևելու համար։ Առողջ եղեք։ 🙏🏻🇦🇲 #tokyo2020

Публикация от Artur Aleksanyan (@arturaleksanyan_)




Լուրեր թեմայից