Լրահոս

ՄՕԿ-ի անդամ. Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումն արդեն կայացվել է

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) անդամ Ռիչարդ Պաունդը հայտարարել է, որ Տոկիոյում կայանալիք 2020 թվականի Օլիմպիական խաղերը կհետաձգվեն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։

«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Օլիմպիական խաղերը հետաձգելու որոշումն արդեն կայացվել է։ Հետագա գործողությունների մասին կհայտարարվի ավելի ուշ։ Համենայնդեպս, Օլիմպիական խաղերը հաստատ չեն մեկնարկի հուլիսի 24-ին»,- Պաունդի խոսքը մեջբերում է USA Today-ը։

Հիշեցնենք, որ Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը նախատեսված էր անցկացնել 2020թ. հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Աշխարհում գրանցվել է կորոնովիրուսով վարակման մոտ 371 հազար դեպք, մահացել է 16 հազարից ավելի մարդ:




Լուրեր թեմայից