Լրահոս

Հավակնորդների մրցաշար. Նեպոմնյաշչին գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում ընթացող շախմատի Հավակնորդների մրցաշարում մարտի 22-ին տեղի են ունեցել 5-րդ տուրի պարտիաները։

Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթել է չինացի Վան Հաոյին և դարձել միանձնյա առաջատար։ Հոլանդացի Անիշ Գիրիի և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի և չինացի Դին Լիժենի, ինչպես նաև ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյի ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի պարտիաներն ավարտվել են ոչ ոքի։

5-րդ տուրից հետո Յան Նեպոմնյաշչին 3.5 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մաքսիմ Վաշյե Լանգրավը 3 միավորով երկրորդ տեղում է, իսկ Ֆաբիանո Կարուանան, Վան Հաոն և Ալեքսանդր Գրիշչուկը 2.5-ական միավորով կիսում են 3-5-րդ տեղերը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման պատճառով Հավակնորդների մրցաշարն անցկացվում է առանց հանդիսականների: Բացի մասնակիցներից, դահլիճում ներկա են միայն հավատարմագրված լրագրողները։

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով շախմատիստների շփումը հնարավորինս սահմանափակված է։

Հավակնորդների մրցաշար հաղթողը հնարավորություն կստանա աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ վիճարկել շախմատի համաշխարհային թագը:




Լուրեր թեմայից