Լրահոս

Հոկեյի աշխարհի առաջնությունը չի կայանա

Տափօղակով հոկեյի 2020 թվականի աշխարհի առաջնությունը չի կայանա այս տարի, հայտնում է Հոկեյի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Կազմակերպության խորհուրդը նման որոշում է կայացրել կորոնավիրուսի համաճարակի տարածման պատճառով։

Մրցաշարը նախատեսված էր անցկացնել մայիսի 8-24-ը Շվեյցարիայի Ցյուրիխ և Լոզան քաղաքներում։

Հիշեցնենք, որ Հոկեյի ազգային լիգայի (NHL) կանոնավոր առաջնության խաղերը նույնպես դադարեցվել են անորոշ ժամանակով։




Լուրեր թեմայից