Լրահոս

Ճապոնացի անվանի գեղասահորդը մահացել է սրտի կաթվածից

Կյանքից հեռացել է ճապոնացի անվանի գեղասահորդ Քրիս Ռիդը։ 30-ամյա մարզիկի մահվան պատճառը սրտի կաթվածն է։ Այդ մասին սոցցանցերում տեղեկացրել է նրա քույր Էլիսոն Ռիդը։

«Մեծ ցավով տեղեկացնում եմ ձեզ, որ եղբայրս, իմ բարի, խարիզմատիկ և սիրելի ավագ եղբայրը հեռացել է կյանքից։ Չեմ կարող բառերով նկարագրել, թե ինչքան դժվար է ինձ համար։ Քրիսն այնքան մաքուր հոգի ուներ։ Նա միշտ գիտեր, թե ինչպես ուրախացնել շրջապատող մարդկանց»,- Ինստագրամում գրել է Էլիսոն Ռիդը։

Հիշեցնենք, որ Քրիս Ռիդը Կանա Մուրամոտոյի հետ 3 անգամ մասնակցել է Օլիմպիական խաղերի պարային զույգերի մրցմանը, իսկ Ճապոնիայի հավաքականի կազմում 2 անգամ դարձել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, ինչպես նաև 10 անգամ նվաճել Ճապոնիայի չեմպիոնի կոչումը։ Գեղասահորդը կարիերան ավարտել էր 2018 թվականին։




Լուրեր թեմայից