Լրահոս

Գագարինի գավաթը դադարեցվեց

Հոկեյի մայրցամաքային լիգան (ՀՄԼ) որոշում է կայացրել մեկ շաբաթով դադարեցնել Գագարինի գավաթի խաղարկությունը։ Պատճառը մեծ տարածում գտնող կորոնավիրուսն է, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Մեկ շաբաթվա ընթացքում լիգան պետական մարմինների հետ կհամաձայնեցնի առաջնության երկրորդ փուլի նոր ձևաչափը՝ 6 ռուսական ակումբների մասնակցությամբ։ Անցկացման ժամկետները և ձևաչափի մանրամասները հայտնի կդառնան մոտ ապագայում։

Հիշեցնենք, որ Արևմտյան գոտու կիսաեզրափակիչներում պետք է մրցեին ԲՄԱ - «Յոկերիտ» և ԲԿՄԱ - «Դինամո», իսկ Արևելյան գոտում՝ «Ակ Բարս» - «Սալավատ Յուլաև» ու «Բարիս» - «Սիբիր» զույգերը։ Սակայն «Յոկերիտն» ու «Բարիսը» հրաժարվել էին մրցաշարի մասնակցությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով դադարեցվել էր նաև Հոկեյի ազգային լիգան (NHL)։




Լուրեր թեմայից