Լրահոս

Չեմպիոնների լիգան կարող է անցկացվել չորսի եզրափակիչի ձևաչափով

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի ձևաչափը կարող է փոխվել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է As-ը։

Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարի հաղթողը կարող է որոշվել չորսի եզրափակիչում, որին կմասնակցեն կիսաեզրափակիչ դուրս եկած 4 թիմերը։ Այդ դեպքում երկու կիսաեզրափակիչներն ու եզրափակիչը կանցկացվեն մեկ քաղաքում։

Նշվում է, որ նմանատիպ ձևաչափով կարող է որոշվել նաև Եվրոպայի լիգայի այս մրցաշրջանի հաղթողը։

Այդպիսով, եթե ՈւԵՖԱ-ն ընտրի եվրագավաթների շարունակության այդ տարբերակը, ապա Չեմպիոնների լիգայի չորսի եզրափակիչը տեղի կունենա Ստամբուլում (Թուրքիա), իսկ Եվրոպա լիգայինը՝ Գդանսկում (Լեհաստան)։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգան ու Եվրոպա լիգան անորոշ ժամանակով դադարեցվել են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով։




Լուրեր թեմայից