Լրահոս

Ֆուրկադը հաղթանակով է ավարտել կարիերայի վերջին մրցումը (ֆոտո)

Ֆրանսիացի լեգենդար բիատլոնիստ Մարտեն Ֆուրկադը նվաճել է ֆիննական Կոնտիոլահտիում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլի հաղթողի կոչումը: Սպրինտի արդյունքներով 31-ամյա մարզիկը մեկնարկել է երկրորդը և հետապնդումով մրցավազքում հաղթել 31 րոպե 25 վայրկյան արդյունքով՝ թույլ տալով 3 վրիպում:

Նորվեգացի Յոհանես Բյոն գրավել է չորրորդ տեղը և 913 միավորով նվաճել աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկի հաղթողի կոչումը: Ֆուրկադը 911 միավորով գրավեց երկրորդ տեղը:

Հիշեցնենք, որ սա Մարտեն Ֆուրկադի վերջին մրցումն էր: Նախօրեին նա հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:

Մարտեն Ֆուրկադը ձմեռային Օլիմպիական խաղերի 5-ակի ոսկե մեդալակիր ու աշխարհի 13-ակի չեմպիոն է: Նրան պատմության մեջ առաջինն էր հաջողվել 7 անգամ անընդմեջ հաղթել աշխարհի գավաթի խաղարկությունում: Աշխարհի առաջնություններում ֆրանսիացին նվաճել է 28 մեդալ: Մարտեն Ֆուրկադը պատմության մեջ ամենաշատ պարգևավճարներ ստացած բիատլոնիստն է:




Լուրեր թեմայից