Լրահոս

Եվրոպա լիգա․ «Վուլվերհեմփթոնը» ոչ ոքի խաղաց, «Շախտյորն» ու «Բայերը» հաղթեցին

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Վուլվերհեմփթոնը» 1։1 հաշվով ավարտեց արտագնա հանդիպումը հունական «Օլիմպիակոսի» հետ։ Ընդ որում՝ տանտերերը 29-րդ րոպեից 10 հոգով էին հանդես գալիս պորտուգալացի պաշտպան Ռուբեն Սեմեդուի հեռացման պատճառով։

Խաղի հաշիվը 54-րդ րոպեին բացեց «Օլիմպիակոսի» մարոկացի հարձակվող Յուսեֆ Էլ-Արաբին, իսկ 13 րոպե անց պորտուգալացի հարձակվող Պեդրու Նետուն խփեց «Վուլվերհեմփթոնի» պատասխան գոլը։

Դոնեցկի «Շախտյորը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց գերմանական «Վոլֆսբուրգին»։ Թիմերն առաջին խաղակեսում փոխանակվեցին չիրացված 11 մետրանոցներով, իսկ «Շախտյորի» հաղթական գոլը 73-րդ րոպեին խփեց բրազիլացի կիսապաշտպան Մարկոս Անտոնիոն։

Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս 3։1 հաշվով առավելության հասավ «Գլազգո Ռեյնջերսի» նկատմամբ։

«Օլիմպիակոս» - «Վուլվերհեմփթոն» և «Վոլֆսբուրգ» - «Շախտյոր» խաղերն առանց հանդիսականների անցկացվեցին կորոնավիրուսի պատճառով։ Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 19-ին։

Հիշեցնենք, որ «Սեւիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) և «Ինտեր» (Իտալիա) - «Խետաֆե» (Իսպանիա) Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները հետաձգվել են։

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

«Օլիմպիակոս» (Հունաստան) – «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)՝ 1։1

Յուսեֆ Էլ-Արաբի, 54 – Պեդրու Նետու, 67

Հեռացում՝ Ռուբեն Սեմեդու, 29 («Օլիմպիակոս»)

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 1։2

Ջոն Բրուքս, 48 – Ժունիոր Մորաես, 17, Մարկոս Անտոնիո, 73

Չիրացված 11 մետրանոցներ՝ Վաուտ Վերգհորստ, 45+3, («Վոլֆսբուրգ») - Վիկտոր Կովալենկո, 22 («Շախտյոր»)

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1։3

Ջորջ Էդմունդսոն, 75 – Կայ Հավերց, 37 (11 մ), Արանգուիս, 67, Լեոն Բեյլի, 88




Լուրեր թեմայից