Լրահոս

ՈւԵՖԱ-ն «Ռոմային» ու «Ինտերին» խնդրել է լքել Եվրոպա լիգան

ՈւԵՖԱ-ն իտալական «Ռոմային» ու «Ինտերին» խնդրել է հրաժարվել Եվրոպա լիգայում պայքարը շարունակելուց: ՈւԵՖԱ-ում դա բացատրել են նրանով, որ մրցաշարը շարունակվի սովորական հունով՝ չնայած կորոնավիրուսի համաճարակին: «Ռոման» ու «Ինտերը» մերժել են առաջարկը, հաղորդում է Daily Mail-ը:

Ավելի վաղ «Սևիլիա» - «Ռոմա» և «Ինտեր» - «Խետաֆե» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները հետաձգվել էին կորոնավիրուսի պատճառով: Խաղերի չեղարկման պատճառը Իսպանիայի և Իտալիայի միջև միջազգային չվերթների արգելքն է, որը պայմանավորված է կորոնավիրուսի տարածման վտանգով։

Նախօրեին «Խետաֆեի» նախագահ Անխել Տորեսը հայտարարել էր, որ թիմը չի մեկնի միլանյան ակումբի դեմ խաղին, եթե կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը չփոխվի Իտալիայում, իսկ «Ռոման» Իսպանիայում վայրէջք կատարելու թույլտվություն չէր ստացել։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղային օրվա 6 հանդիպումներից չորսը կանցկացվեն առանց հանդիսականների:




Լուրեր թեմայից