Լրահոս

Հայ մարմնամարզիկների մասնակցությամբ աշխարհի գավաթը հետաձգվել է

Դոհայում կայանալիք սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը հետաձգվել է կորոնավիրուսի պատճառով, հայտնում է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մարտի 18-21-ը նախատեսված մրցաշարին պետք է մասնակցեին նաև Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Դավթյանը, Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը: Մրցաշարը կարող է անցկացնել հունիսին:

Հիշեցնենք, որ այս օրերին հայ մարմնամարզիկները հավաք են անցկացնում Թբիլիսիում:




Լուրեր թեմայից