Լրահոս

Եվրոպա լիգա. Մեկնարկում է 1/8 եզրափակիչը (ֆոտո)

Եվրոպա լիգայում մարտի 12-ին կմեկնարկի 1/8 եզրափակիչը: Առաջին խաղային օրը տեղի կունենա 6 հանդիպումներ:

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա) և «Ինտեր» (Իտալիա) - «Խետաֆե» (Իսպանիա) հանդիպումները հետաձգվել են կորոնավիրուսի տարածման պատճառով:

Խաղային օրվա 6 հանդիպումներից չորսը կանցկացվեն առանց հանդիսականների:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչի զույգերը նույնպես որոշվելու են վիճակահանությամբ: Եվրոպա լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 27-ին Լեհաստանի Գդանսկ քաղաքում:

Եվրոպա լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղեր

ԼԱՍԿ (Ավստրիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)՝ 21:55 (Երևանի ժամանակ) (խաղը կանցկացվի առանց հանդիսականների)

«Իստանբուլ Բաշաքշեհիր» (Թուրքիա) - «Կոպենհագեն» (Դանիա)՝ 21:55

«Այնտրախտ» (Գերմանիա) - «Բազել» (Շվեյցարիա)՝ 21:55 (խաղը կանցկացվի առանց հանդիսականների)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)՝ 00:00 (խաղը կանցկացվի առանց հանդիսականների)

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 00:00

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Շախտյոր» (Ուկրաինա)՝ 00:00 (խաղը կանցկացվի առանց հանդիսականների)




Լուրեր թեմայից