Լրահոս

Իտալիայում հայտնի մարզիկ է մահացել կորոնավիրուսից

Իտալացի նախկին հեծանվորդ Իտալո Դե Ձանը մահացել է կորոնավիրուսի հետևանքով, հաղորդում է Sport Mediaset-ը:

94-ամյա իտալացին մահացել է Տրևիզոյի հիվանդանոցներից մեկում: Իտալո Դե Ձանը 1948 թվականին հաղթել է «Ջիրո դ՛Իտալիայում»:

Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ երկիրն է։ Երկրում արդեն կա վարակման 12500 դեպք, 827 մարդ մահացել է։




Լուրեր թեմայից