Լրահոս

Գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է

Կանադական Մոնրեալում մարտի 16-22-ը նախատեսված գեղասահքի աշխարհի առաջնությունը չեղարկվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով:

Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Քվեբեկի առողջապահության նախարար Դանիել Մակքանը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կանադայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվածների 94 դեպք։

Հիշեցնենք, որ գեղասահքի աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը։




Լուրեր թեմայից