Լրահոս

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվեց

Մոսկվայում ապրիլի 2-12-ը նախատեսված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, հաղորդում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ԵԱ-ն Ռուսաստանի մայրաքաղաքում կանցկացվի հունիսի 13-21-ը: Մոսկվայում կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր այն մարզական միջոցառումները, որոնց մասնակցում է 5000-ից ավելի մարդ:

Հիշեցնենք, որ Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությանը հայտավորել էր 13 ծանրորդ։

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց Հայաստանի հավաքականի կազմում պետք է հանդես գային Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց թիմի կազմում ընդգրկվել էին Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):




Լուրեր թեմայից