Լրահոս

ՀՖՖ գլխավոր քարտուղարը՝ «Օլիմպիակոս»-«Վուլվերհեմփթոն» հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ

ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է հունական «Օլիմպիակոսի» և անգլիական «Վուլվերհեմփթոնի» միջև Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ «Օլիմպիակոս» - «Վուլվերհեմփթոն» հանդիպումը կկայանա մարտի 12-ին Հունաստանում և կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Ֆոտո՝ ՀՖՖ

 

 




Լուրեր թեմայից