Լրահոս

ԵԼ. «Սևիլիա» - «Ռոմա» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների

Իսպանական «Սևիլիայի» և իտալական «Ռոմայի» միջև Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների, հայտնում է Marca-ն։

Պատճառն աշխարհում մեծ տարածում գտնող կորոնավիրուսն է։ Այս պահին Իսպանիայում կա կորոնավիրուսով վարակված մոտ 1000 մարդ, իսկ զոհերի թիվը հասել է 25-ի։

ՈւԵՖԱ-ն նաև որոշել է կորոնավիրուսի պատճառով արգելել ֆուտբոլիստների ձեռքսեղմումները Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղերից առաջ:

«Սևիլիա» - «Ռոմա» հանդիպումը կկայանա մարտի 12-ին Իսպանիայում և կսկսվի Երևանի ժամանակով 22։00-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 հանդիպում, դարձել 6 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:




Լուրեր թեմայից