Լրահոս

ԵԱ․ Ծանրամարտի Հայաստանի հավաքականների կազմերը

Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ապրիլի 2-12-ը կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնության մասնակից հավաքականների կազմերը։ Հայաստանը ներկայացնելու է 13 ծանրորդ։

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ տղամարդկանց Հայաստանի հավաքականից մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը (81 կգ), Հակոբ Մկրտչյանը, Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց թիմի կազմում հանդես կգան Իզաբելա Յայլյանը (59 կգ), Միլենա Խաչատրյանը (71 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ) և Տաթև Հակոբյանը (87 կգ):




Լուրեր թեմայից