Լրահոս

Ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ն չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով

Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը ևս չեղարկվել է մեծ տարածում գտնող կորոնավիրուսի պատճառով, հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը (IWF)։

Մրցաշարը պետք է անցկացվեր մարտի 14-21-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում։ Նոր ժամկետները դեռ չեն նշվում:

Փետրվարի 26-ին Բուխարեստում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը, 2 օր անց հայտնի էր դարձել ևս երկուսի մասին։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է 85 հազարից ավելի մարդ: Վարակից մահացել է արդեն 2924-ը, իսկ 27 հազարից ավելի մարդու հաջողվել է փրկել:




Լուրեր թեմայից