Լրահոս

Սպորտային մարմնամարզության Հայաստանի չեմպիոնները

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է սպորտային մարմնամարզության տղամարկանց Հայաստանի առաջնությունը:

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը հաղթել է բազմամարտում, հենացատկում, պտտաձողի ու զուգափայտերի վարժություններում:

Օղակների վարժությունում լավագույնը Վահագն Դավթյանն էր, Հարություն Մերդինյանն ամենաուժեղն էր նժույգի թափերում, իսկ Նորայր Հովհաննիսյանը՝ ազատ վարժությունում:

Հայաստանի առաջնությանը մասնակցել են 50 մարմնամարզիկներ: Արթուր Թովմասյանը և Արթուր Ավետիսյանը հանդես չեն եկել վնասվածքի պատճառով:

Տղամարդկանց Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Բազմամարտ
1. Արթուր Դավթյան
2. Գագիկ Խաչիկյան
3. Համլետ Մանուկյան

Ազատ վարժություն
1. Նորայր Հովհաննիսյան
2. Ռոբերտ Գյուլումյան
3. Գագիկ Խաչիկյան

Նժույգթափեր
1. Հարություն Մերդինյան
2. Արթուր Դավթյան
3. Գագիկ Խաչիկյան

Օղակներ
1. Վահագն Դավթյան
2. Արթուր Դավթյան
3. Գագիկ Խաչիկյան

Հենացատկ
1. Արթուր Դավթյան
2. Վիգեն Խաչատրյան
3. Համլետ Մանուկյան

Զուգափայտ
1. Արթուր Դավթյան
2. Էրիկ Բաղդասարյան
3. Ռոբերտ Գյուլումյան

Պտտաձող
1. Արթուր Դավթյան
2. Էրիկ Բաղդասարյան
3. Գագիկ Խաչիկյան

Կանանց Հայաստանի առաջնության մրցանակակիրները

Բազմամարտ

1. Աննա Գրիգորյան
2. Տաթև Սուքիասյան
3. Ինեսա Ջաղինյան

Հենացատկ
1. Ինեսա Ջաղինյան
2. Տաթև Սուքիասյան
3. Աննա Պետրոսյան

Զուգափայտ
1. Ջեմմա Բերբերյան
2. Մանե Պողոսյան
3. Տաթևիկ Մկրտչյան

Հավասարակշռության գերան
1. Տաթև Սուքիասյան
2. Տաթևիկ Մկրտչյան
3. Աննա Մանթաշյան

Ազատ վարժություն
1. Ինեսա Ջաղինյան
2. Անի Եղիկյան
3. Մանե Պողոսյան

Ֆոտո՝ ԿԳՍՄ նախարարության մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից