Լրահոս

NHL. Զակ Բոգոսյանը նոր թիմ ունի

Հոկեյի ազգային լիգայում (NHL) հանդես եկող ամերիկյան «Բաֆալոյի» նախկին պաշտպան Զակ Բոգոսյանն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է «Տամպա-Բեյ Լայթնինգ», hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայկական արմատներով 29-ամյա ամերիկացի հոկեյիստը է «Տամպա-Բեյի» հետ պայմանագիր է կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը և կստանա 1.3 միլիոն դոլար:  

Հիշեցնենք, որ վերջերս «Բաֆալոն» խզել էր Բոգոսյանի հետ պայմանագիրը, քանի որ նա հրաժարվել էր տեղափոխվել երկրորդ թիմ: Դրանից առաջ հոկեյիստը հայտնվել էր դրաֆթում, սակայն ոչ մի ակումբ նրա նկատմամբ հետաքրքրություն չէր ցուցաբերել:

Զակ Բոգոսյանը 2015 թվականից էր հանդես գալիս «Բաֆալոյում»: Նախկինում նա խաղացել է նաև «Վինիպեգ Ջեթսում», «Չիկագո Վուլվզում», «Ատլանտա Տրեշերզում» և «Պիտերբորո Պիտսում»: NHL-ում հայ մարզիկն անցկացրել է 636 հանդիպում և հավաքել 194 (53+141) միավոր: 




Լուրեր թեմայից