Լրահոս

ՊՍԺ-ն գոլառատ խաղում հաղթեց «Բորդոյին»

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի վերջին խաղում ՊՍԺ-ն տանը 4։3 հաշվով առավելության հասավ «Բորդոյի» նկատմամբ։

Առաջին խաղակեսում թիմերը 2-ական գոլ խփեցին, սակայն ընդմիջումից հետո ՊՍԺ-ն կարողացավ հաղթանակ կորզել։ Փարիզյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ բրազիլացի պաշտպան Մարկինյոսը, մեկական անգամ էլ աչքի ընկան ուրուգվայցի հարձակվող Էդինսոն Կավանին ու ֆրանսիացի ռմբարկու Կիլիան Մբապեն: ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկու Կավանին 200-րդ գոլը խփեց փարիզյան ակումբում:

Ավելացված ժամանակի երրորդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը։

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը միավորների քանակը հասցրեց 62-ի և 13 միավոր առաջ անցավ երկրորդ տեղում գտնվող «Մարսելից»: «Բորդոն» 35 միավորով 12-րդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 26-րդ տուր

ՊՍԺ - «Բորդո»՝ 4։3

Էդինսոն Կավանի, 25, Մարկինյոս, 45+1, 63, Կիլիան Մբապե, 69 – Վի Չո Հվան, 18, Պաբլո, 45+5, Ռուբեն Պարդո, 83

Հեռացում՝ Նեյմար, 90+2 (ՊՍԺ)

 




Լուրեր թեմայից