Լրահոս

«Աթլետիկոն» կամային հաղթանակ տարավ

Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում Մադրիդի «Աթլետիկոն» 3։1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վիլյառեալի» նկատմամբ։

Խաղի 16-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Պակո Ալկասերը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում արգենտինացի վինգեր Անխել Կորեան խփեց դաշտի տերերի պատասխան գոլը։ Երկրորդ խաղակեսում «Աթլետիկոն» կամային հաղթանակ տարավ իսպանացի կիսապաշտպան Կոկեի և պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիիշի գոլերի շնորհիվ։

Այս հաղթանակից հետո Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը վաստակեց 43 միավոր և հավասարվեց երրորդ տեղում գտնվող «Սևիլիային», որին գերազանցում է խփած և բաց թողած գոլերի ցուցանիշով։ «Վիլյառեալը» 38 միավորով մնաց 7-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր

«Աթլետիկո» - «Վիլյառեալ»՝ 3։1

Անխել Կորեա, 40, Կոկե, 64, Ժոաու Ֆելիշ, 74 – Պակո Ալկասեր, 16




Լուրեր թեմայից