Լրահոս

Մխիթարյանը՝ «Լեչեի» դեմ խաղի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդ (ֆոտո)

Հռոմի «Ռոմայի» մամուլի ծառայությունը հրապարակել է «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդներին, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Այդ խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձած Մխիթարյանից բացի, մրցանակին հավակնում են նաև բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն, որը նույնպես դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ, ինչպես նաև մեկական գոլ խփած սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովը և թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում 31-ամյա Մխիթարյանը մասնակցել է 12-րդ հանդիպման, դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ




Լուրեր թեմայից