Լրահոս

Հայ ըմբիշները 6 ոսկե մեդալ են նվաճել Մոլդովայում

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի ներկայացուցիչները փայլուն են հանդես եկել Մոլդովայում անցկացվող Տուդոր Ժուբիրկու անվան մրցաշարում՝ նվաճելով 6 ոսկե մեդալ:

Մրցաշարի հաղթող են դարձել 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ քաշային Դավիթ Գևորգյանը, 79 կգ քաշային Հովիկ Աղբալյանը, 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը և 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը։
Բ

Բրոնզե մեդալի են արժանացել 70 կգ քաշայիններ Սերոբ Սերոբյանն ու Նարեկ Հարությունյանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Մրցաշարին մասնակցել են ըմբիշներ 9 երկրներից:

Ֆոտո՝ ՀԸՖ մամուլի ծառայություն




Լուրեր թեմայից