Լրահոս

Պաուլու Ֆոնսեկա․ Մխիթարյանը որակ է հաղորդում մեր խաղին

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆենսեկան «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի տնային խաղից (4:0) հետո գովեստի խոսքեր է ասել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։

«Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է։ Նա խաղադաշտում կարողանում է ժամանակին ճիշտ որոշումներ կայացնել։ Դա շատ կարևոր է, քանի որ մենք անցյալում շատ սխալներ ենք թույլ տվել գրոհների ժամանակ։ Մխիթարյանը որակ է հաղորդում մեր խաղին»,- պորտուգալացի մասնագետի խոսքը փոխանցում է calcionews-ը։

Հիշեցնենք, որ այդ խաղում Հենրիխը դարձավ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ։ 31-ամյա Մխիթարյանը 5-րդ գոլը խփեց Իտալիայի ընթացիկ առաջնությունում և կատարեց երկրորդ գոլային փոխանցումը։




Լուրեր թեմայից