Լրահոս

Հենրիխ Մխիթարյան. «Ռոմայում» ամեն ինչ դուր է գալիս ինձ

Հայաստանի ազգային հավաքականի և Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (4:0) գոլի ու գոլային փոխանցման հեղինակ դառնալուց հետո խոսել է իր ապագայի մասին:

«Իմ ապագա՞ն. եկեք սպասենք և տեսնենք, թե ինչ կլինի առաջիկա 3 ամիսների ընթացքում: Դեռ վաղ է խոսել այդ մասին, «Ռոման» ու «Արսենալը» կքննարկեն դա: Սակայն ինձ այստեղ դուր է գալիս ամեն ինչ՝ քաղաքը, ակումբը և երկրպագուները»,- Coriere dello Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է 31-ամյա Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 12-րդ հանդիպման, դարձել 5 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: «Ռոման» հայ կիսապաշտպանին վարձակալել է մինչև այս մրցաշրջանի ավարտը, իսկ նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է Լոնդոնի «Արսենալին»:




Լուրեր թեմայից