Լրահոս

Մխիթարյանը 6 մրցաշրջանում 2-րդ անգամ 5+ գոլ խփեց առաջնությունում

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գոլի և գոլային փոխանցման հեղինակ դառնալով «Լեչեի» դեմ Իտալիայի առաջնության 25-րդ տուրի խաղում (4:0), կրկնեց իր գրանցած ցուցանիշները։

Հայաստանի ազգային հավաքականի ավագն A Սերիայի ընթացիկ առաջնությունում գոլերի թիվը հասցրեց 5-ի և 2015/2016 մրցաշրջանից հետո երկրորդ անգամ մեկ խաղաշրջանում հատեց 5 և ավելի գոլի սահմանագիծը։ Նախորդ անգամ Մխիթարյանը 6 գոլ էր խփել 2018/2019 մրցաշրջանում՝, երբ խաղում էր Լոնդոնի «Արսենալի» կազմում։

Opta-ի փոխանցմամբ, 2019-ի փետվարից սկսած՝ հայ կիսապաշտպանը ներքին առաջնություններում առաջին անգամ մեկ խաղում դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Նախորդ անգամ Հենրիխն «Արսենալի» կազմում այդ ցուցանիշով 2019-ի փետրվարին աչքի էր ընկել «Բորնմութի» դեմ խաղում (5:1):

Հիշեցնենք, որ «Լեչեի» դեմ մրցավեճում Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և խաղաց առանց փոխարինման։




Լուրեր թեմայից