Լրահոս

Ըմբիշ Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Հայ ըմբիշները մեդալներ են նվաճել Ուկրաինայի Խարկով քաղաքում փետրվարի 22-23-ը տեղի ունեցած Հովհաննես Սահակյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում, հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

70 կգ քաշային կարգում ոսկե մեդալակիր է դարձել Նարեկ Սիրունյանը, որը եզրափակչում հաղթել է Արման Անդրեասյանին։ Ընդ որում՝ Անդրեասյանը 8։0 հաշվով հաղթելիս պարտվել է տուշեով։

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Ռազմիկ Միսակյանը (57 կգ), Աշոտ Վելիցյանը (61 կգ) և Հրաչյա Մարգարյանը (65 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:




Լուրեր թեմայից