Լրահոս

Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը, «Ռոմայի» վստահ հաղթանակը (ֆոտոշարք)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 25-րդ տուրում Հռոմի «Ռոման» Հենրիխ Մխիթարյանը գոլի ու գոլային փոխանցման օգնությամբ 4:0 հաշվով տնային հաղթանակ տարավ «Լեչեի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում Հայաստանի ազգային հավաքականի ավագը լավագույններից էր խաղադաշտում և առանձնացավ արդյունավետ գործողություններով: 13-րդ րոպեին 31-ամյա Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց թուրք կիսապաշտպան Չենգիզ Ունդերին, իսկ 37-րդ րոպեին հաշիվը դարձրեց 2:0:

Ընդմիջումից հետո «Ռոման» մեծացրեց առավելությունը բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի ու սերբ պաշտպան Ալեքսանդր Կոլարովի գոլերի շնորհիվ:

Մեկնարկային կազմում առանց փոխարինման հանդես եկած Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրեց 12-րդ հանդիպումը, խփեց 5-րդ գոլը և կատարեց երկրորդ գոլային փոխանցումը:

Այս հաղթանակից հետո Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը վաստակեց 42 միավոր և զբաղեցնում է 5-րդ տեղը։ «Լեչեն» 25 միավորով 16-րդն է։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռոմա» — «Լեչչե»՝ 4։0

Չենգիզ Ունդեր, 13, Հենրիխ Մխիթարյան, 37, Էդին Ջեկո, 69, Ալեքսանդր Կոլարով, 80




Լուրեր թեմայից