Լրահոս

ԱՊԼ. Անդրե Գոմեշն առաջին խաղն անցկացրեց ոտքի կոտրվածքից հետո (ֆոտո)

Պորտուգալացի կիսապաշտպան Անդրե Գոմեշն անգլիական «Էվերթոնի» կազմում առաջին հանդիպումն անցկացրեց ծանր վնասվածքից հետո:

Լոնդոնի «Արսենալի» դեմ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի խաղում (2:3) 26-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 59-րդ րոպեին:

Գոմեշը խաղադաշտից բացակայում էր նախորդ տարվա նոյեմբերից (112 օր), երբ ոտքի կոտրվածք էր ստացել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ Պրեմյեր լիգայի 11-րդ տուրի խաղում: Նա նաև ենթարկվել էր վիրահատության։

Անգլիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացին անցկացրեց 9-րդ հանդիպումը։




Լուրեր թեմայից